ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պատերազմը մղվում է մեր ուղեղներում, մեր ուղեղների համար

Պատերազմը մղվում է մեր ուղեղներում, մեր ուղեղների համար
15.02.2024 | 11:27

Ալիևը երեկվա իր ելույթում հանդես եկավ նույն ռազմատենչ հայտարարություններով, որոնք անում էր նախկինում։ Առհասարակ, նրա ելույթների 80%-ը շարունակ կրկնվում է։

Ուժի և ուժի սպառնալիքի գործոնի կիրառում՝ սա կարմիր թելի պես անցնում է նրա բոլոր ելույթներով։ Բացի այդ, Ալիևն ասում է, որ բանակին հատկացվող միջոցները միայն աճելու են, քանի որ խնդիրների լուծման իր ուղին ուժն է։ Փաշինյանը իր քաղաքականությամբ ընդունել է խաղի այդ կանոնը և ուզում է հայ ժողովրդին էլ համոզել, որ դա ճիշտ է։ Իրականությունը ճիշտ հակառակն է, բայց դա մի կողմ։

Այստեղ հետաքրքրական էր, որ Ալիևը խոսում է գաղափարական տիրույթում առկա սպառնալիքների մասին։

Նա նշում է․ «Գաղափարախոսական ռիսկերը սահմաններ չունեն, հատկապես ներկա իրավիճակում։ Ուստի հիմնական խնդիրը երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով և ազգային ավանդույթներով դաստիարակելն է։ Մենք պետք է շատ լուրջ մոտենանք այս հարցին, և ես առաջնահերթ խնդիր եմ դնում այս խնդիրը։ Կրթել մատաղ սերնդին նշանակում է ապահովել մեր ապագան...

Այսօր Ադրբեջանի ժողովուրդը բռունցքի պես միասնական է։ Համաժողովրդական գործը, որը մեզ միավորեց, Ղարաբաղի ազատագրումն էր։ Այս հարցն արդեն լուծված է, և այս միասնությունը պետք է մշտական լինի։ Ազգային միասնությունը պետք է լինի մշտական, քանի որ Ադրբեջանի նշանակությունը մեծանում է, մեծանում է նրա դերն աշխարհում։ Իհարկե, չեն բացառվում հետագա գաղափարական սադրանքները մեր դեմ։ Իրականում դրանք անխուսափելի են, և մենք դա տեսնում ենք գրեթե ամենօրյա ռեժիմով։ Ստվեր գցելով մեր աշխատանքի վրա, խտրական վերաբերմունք դրսևորելով մեր նկատմամբ, ստեղծելով Ադրբեջանի անհիմն, կեղծ ու բացասական կերպար՝ մենք այս ամենը տեսնում ենք մեր առօրյայում, Ադրբեջանի ժողովուրդը դա տեսնում և վրդովված է դրանից»:

Ինձ համար սա ելույթի ամենահետաքրքիր ու կարևոր մասն է։

Ես չեմ հոգնում կրկնելուց, որ պատերազմը մղվում է մեր ուղեղներում, մեր ուղեղների համար։ Դա նաև Ալիևի ու Ադրբեջանի խոցելի կողմն է, ինչը մենք որևէ կերպ չենք կիրառում։

Ադրբեջանը տալիս է բոլոր լծակները այդ երկիրը աշխարհում՝ առնվազն միջազգային հանրությում որպես ագրեսիվ ու բռնապետական երկիր ներկայացնելու համար, որը ամեն ինչ անում է տարածաշրջանում Արևմուտքի ներկայությունը թույլ չտալու համար։ Սա առաջ մղելու փոխարեն, մենք Ալիևի թելադրածով ենք առաջ գնում, ինչը նորանոր աղետներ է բերում։ Մենք աշխատելու շատ հնարավորություններ ունենք, իսկ այդ աշխատանքը հետագայում կկանխի պատերազմը, բայց դա անելու փոխարեն, մենք գնում ենք ագրեսիան ու բռնությունն արդարացնելու ճանապարհով, ինչն անխուսափելի է դարձնում նոր ագրեսիան մեր նկատմամբ․․

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1608

Մեկնաբանություններ